Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

 

Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 22 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնել է նահանգապետ Ժորժինյո Մելլոն։

«Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել է, իսկ երկու անձ փրկվել է», – գրել է նահանգապետը X սոցիալական ցանցի իր էջում։

Ավելի ուշ նա պարզաբանել է, որ օդապարիկի վրա 21 մարդ է եղել, որոնցից 13-ը ողջ են մնացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ