«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը

 

«Շնորհակալությո՜ւն, բժիշկ» խորագրով Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը:

Վաղ առավոտից Երևանից հարյուրավոր բուժաշխատողներ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Գյումրիում են, որտեղ սպասվում են բազմաբնույթ միջոցառումներ:

Օրը համախմբել է ոլորտի պատասխանատուներին, պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, բժշկական հանրությանը, մշակութային գործիչներին և անցորդներին, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ արժևորելու և գնահատելու բուժաշխատողների անձնվեր աշխատանքը:

Միջոցառման մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում մասնակցում են մշակութային, մարզական և ժամանցային ծրագրերին, նաև այցելում Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններ և Ասլամազյան քույրերի պատկերասրահ. այնտեղ տոնի կապակցությամբ բաց դռների օր է ։

Անահիտ Ավանեսյանը ևս մասնակցում է ցերեկային միջոցառումներին, շփվում բուժաշխատողների հետ, իր երախտիքի ու գնահատանքի խոսքն ուղղում նրանց:

Երեկոյան նախատեսվում է մրցանակաբաշխություն և տոնական համերգ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանից հարյուրավոր բուժաշխատողներ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են Գյումրի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ