Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսօր իրականացնում են Հայաստանի ճակատագրի տնօրինման քաղաքականություն:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցին:

Կոնջորյանը նկատում է՝ կարևոր է, որ Հայաստանը այսօր բոլոր երկրների հետ խոսի առանց միջնորդի, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ մեր փոխարեն խոսողները առևտուր են անում և մեզ որպես մանրադրամ տալիս են ուրիշին կամ դնում են իրենց գրպանը: Նրա համոզմամբ՝ պետք է կոտրել պատմության այս ընթացքը:

Այս համատեքստում վերջինս նկատում է՝ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, խորհրդարանական ընդդիմությունը ամեն ինչ անում են Հայաստանում իշխանափոխություն անելու համար, ապա հարց է հնչեցնում՝ կարո՞ղ է պարզվի, որ ՀՀ-ի ճակատագիրը ուրիշին հանձնելու համար են դա անում:

Վերջինս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, թե ովքեր են այսօր դեմ, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն հարաբերություններ է կառուցում իր հարևանների հետ, ուզում է բացել սահմանները, զարգացնել տնտեսությունը, որ բնակչությունն ապրի բարեկեցիկ:

«Կարո՞ղ է պարզվի, որ մեր անմիջական երկխոսությամբ մի ուրիշ երկրի մենաշնորհն ենք վերցնում»,- ասում է նա:

Ըստ պատգամավորի՝ երբ ինչ-որ մի պետության բան է պետք եղել ՀՀ-ի հետ կապված, ոչ թե զանգել են Երևան, այլ ուրիշ մայրաքաղաք: Իշխող ուժի անդամը վստահեցնում է՝ այժմ Երևան են զանգում:

Կոնջորյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ վարչապետը գնացել է հարաբերություններ կառուցելու հարևան Թուրքիայի հետ, որպեսզի անվտանգային վիճակը բարելավվի, ՀՀ քաղաքացիները չարտագաղթեն:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ