Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ կարևոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, քանի որ այն հնարավորություն է տալիս մի շարք հարցերում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ճանապարհների ապաշրջափակման առումով քննարկումներ ունենալ:

Ստեփանյանը այցը կարևորում է ևս մեկ առումով՝ մեկ քայլով էլ խաղաղությանը մոտենալուն:

Վերջինս նկատում է՝ այս տարիները ապացուցել են, որ ուղիղ երկխոսությունն ավելի արդյունավետ է, քան միջնորդավորվածը:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ նա նկատում է՝ Կարապետյանները ասում են, թե ՀՀ իշխանությունները շոուների մեծ սիրահարներ են, սակայն այդ նրանք են շոուների մեծ սիրահար. ամեն տարի դահլիճներ են վարձում, «Տաշիր շոու»-ներ իրականացնում:

Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ Հայաստանի իշխանությունների համար որքան վատ, իրենց համար այնքան լավ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ