«Շուրջ 170 ընտանիք կապահովվեն նորակառույց և վերանորոգված բնակարաններով». Արփի Դավոյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երևանի Արցախի 8 և 10 հասցեի 4֊րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման ծրագիրն ավարտվում է։

Ամիսներ տևած բանակցություններից հետո քաղաքապետարանը հասավ կոնսենսուսի բնակիչների հետ. շուրջ 170 ընտանիք կապահովվեն նորակառույց և վերանորոգված բնակարաններով։ 

Շուրջ 15 տարի այս ընտանիքները, բնակվելով անմարդկային պայմաններում, չէի կարողանում ունենալ սեփական անկյուն։
Այս երազանքն իրականություն դարձավ Իմ քայլը քաղաքական թիմի կամքի և աշխատանքի շնորհիվ,խորհուրդ կտամ որևէ այլ ուժի շահարկումներ թույլ չտալ, իրենց չվերագրել կատարված աշխատանքը և իրենց չվերագրել այն,ինչի հետ իրենք ընդհանրապես կապ չունեն։

❗❗❗❗❗❗❗Երևանի Արցախի 8 և 10 հասցեի 4֊րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման ծրագիրն ավարտվում է։Ամիսներ տևած…

Posted by Arpi Davoyan on Friday, June 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ