Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ

Հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 1։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ տեղեկությունները նախնական են։

Կան ձերբակալվածներ։

Նշենք, որ տարածքի բնակիչները նաև կրակոցների նմանվող ձայներ են լսել։

1c14823c-d65d-4659-a97a-849c64fa7389.jpg (1.55 MB)5aa00c29-763c-42d9-9a02-c2afb40d5f66.jpg (1.65 MB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ