![]()
Հարութ Բալյանը ծնվել է ապրիլի 12-ին 1979 թվականի, Երևան քաղաքում: Բալյանը ապրել է մեծ ընտանիքում, որտեղ եղել է թվով 3-րդ երեխան: Փոքր տարիքից եղել է մեծ սեր և հետաքրքրվածություն երաժշտության նկատմամբ:
10 տարեկան հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է ապրելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 1997 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, որից անմիջապես հետո ընդունվել քոլեջ և մասնագիտացել է համակարգչային գիտությունների բնագավառում:
Միայն 2003 թվականին՝ 24 տարեկան հասակում, Բալյանը ձայնագրեց իր առաջին երաժշտական ալբոմը «Սեր քեզ լինի» վերնագրով: Ալբոմը մեծ հաջողություն և ճանաչում բերեց նրան: Տվյալ պահին Բալյանը ունի արդեն ձայնագրած 5 երաժշտական ալբոմ և 50-ից ավելի երգեր և տեսահոլովակներ:
![]()
2015 թվականի գարնանը տեղի է ունեցել Հարութ Բալյանի մենահամերգը Dolby Theatre-ում, Հոլիվուդ:
![]()