«Մոմի գործի նայող»-ը Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը՝ եղբայրը ․ ՀՀ վարչապետ

««Մոմի գործի նայող»-ը Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է»։

Այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է, էն մյուս թեմի առաջնորդն իր քրոջ որդին է, ու այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից ու մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, այլ՝ պայքարում ենք եկեղեցու արժեքների ու նվիրապետության համար»,- ասաց վարչապետը։

Նա նկատեց նաև․

«Այդ մադրիկ, որ չեն կարողանում մի ամիս առանց կնոջ ապրել, իրենք ի՞նչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր չեն խախտել իրենց ուխտը։

Ո՞վ է Կտրիճ Ներսիսյանին իրավունք տվել՝ հրահանգ տալ ամուսնացյալ քահանային, ո՞նց կարան կուսակրոնության ուխտը խախտածն ու Սամվել Խաչատրյան կոչվող ոմն մեկն ամուսնացյալ քահանաներին հրաման տան ու գերակա դիրք զբաղեցնեն, դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որովհետև ինչ ասես, որտեղ ասես՝ անում են, հետո էլ գալիս, բարոյական իշխանություն են կիրառում։

Ասում են՝ Կաթողիկոսի անձնական կյանքը․ մարդիկ, որոնք խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին քանդում են Հայ առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, պատմությունն ու արժեքենրը, քանդում են, հիմա վերջին ավերակներն են ուզւոմ տալ, ես ասում եմ՝ դա թույլ չենք տալու»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ