![]()
Պետերբուրգ այցի ընթացքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանահայ գործարար և այլ շրջանակների ներկայացուցիչները մոտենում են վարչապետին ու «ոտքի վրա» զրույց-քննարկումներ ունենում նրա հետ։
Քիչ առաջ նման կերպ վարչապետի հետ հանդիպում ունեցավ նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ ներկայում ղեկավարում է ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և փաստացի իրականացնում է կառույցի գլխավոր քարտուղարի պարտականությունները։
Փաշինյան-Սարգսյան զրույցի թեման հայտնի չէ, նրանց խոսակցությունը լսելի չէր։
![]()