![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում շեշտեց, որ իշխանությունը եկեղեցու դեմ չէ, այլ կանգնում է եկեղեցու սրբության սրբոցը՝ նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։
«Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու՝ 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է. ժողովը սահմանեց՝ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն», — ասաց վարչապետը
Վարչապետը նշեց, որ կուսակրոնները պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է մոռանան անձնական կյանքի մասին, մոռանան ամուսնության մասին․
«Եթե Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ ծագում է ժառանգական իրավունքը, կուսակրոնության, նվիրապետության ուխտը նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն։
Եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չպետք է ծագեն, որովհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա, եթե Կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ ծագում է ժառանգական իրավունքը, կուսակրոնության, նվիրապետության ուխտը նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն, կուսակրոնության ուխտագիրը հատուկ եմ կարդացել, որովհետև մարդն անձնական բոլոր արտոնություններից կամավոր զրկվում է, այսօր հակառակ պատկերն ունենք»։
![]()