Երբ խոսքը փողի մասին է, տերտերները ոչ միայն ձայն են հանում, այլև ճրագ վառում՝ փողը մութ տեղը չկորի. Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռի կողմից գործարար Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու մասին հայտարարությանը:

«Էս երկրում պատերազմ էլ եղավ, շատ ու շատ դեպքեր էլ, ժողովուրդն էլ մոմ էր վառում՝ գոնե մի խոսք լսի Մայր Աթոռից. չլսեց։

Բայց Սամվել Կարապետյանի համար «Էդ մարդուն բան չասեք». Մայր Աթոռը գիշերը 00:30-ին վեր կացավ, հայտարարություն արեց։

Սա էլ իմացեք. երբ խոսքը փողին է վերաբերում, տերտերները ոչ միայն ձայն են հանում, այլև նույնիսկ ճրագ են վառում՝ հանկարծ փողը մթության մեջ չկորի»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ