![]()
Համացանցում հրապարակվել է տեսանյութը, որտեղ Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատարը գտնվում է հյուրանոցային համարում այն կնոջ հետ, որ նրան մեղադրել է բռնաբարության համար:
Տեսանյությում երևում է, որ զույգը հանգստանում է սենյակում, սկզբում ամեն ինչ կարգին է: Հետո վեճ է սկսվում, և կինը մի քանի անգամ հարվածում է Նեյմարին և ասում, որ նա ցավ է պատճառել իրեն՝ թողնելով մենակ:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Նեյմարն այդ կնոջ հետ ծանոթացել է սոցիալական կայքերից մեկի միջոցով, այնուհետ հրավիրել է նրան Փարիզ, որտեղ այժմ ապրում է: Նրանց մոտ թեթև սիրավեպ է եղել, այնուհետև բաժանվել են:
![]()