![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դատապարտող հայտարարությանը և նշել՝ որոնք են նման քայլի դրդապատճառները:
«Մայր Աթոռը երեկ էլ «դատապարտել է» Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելը։ Մայր Աթոռը իրավապաշտպան կազմակերպություն չէ, պետությունից անջատ է, քաղաքական կուսակցություն չէ։ Ու էլի կասե՞ք, թե քաղաքականությանը չի խառնվում, Սահմանադրություն չի խախտում։ Ախր միայն կուսակրոնախախտ չեն, սահմանադրախախտ էլ են։
Սահմանադրությունը խախտելու ու քաղաքական-իրավական գործընթացներին խառնվելու տեսանելի ֆորմալ շահագրգռությունը 30 միլիոն դոլարի լվացքն է, իսկ անտեսանելի մասն ավելի նողկալի է»,- գրել է Սաֆարյանը:
![]()