ՌԴ-ում պետք է Սոլովյովի գյամերը ձգեն, թե չէ մենք դա կանենք. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը ՌԴ-ում հայտնի է քրեական հեղինակությունների հետ իր կապերով, և նրա այն հայտարարությունը, թե եթե քաղաքական գործիչները չմիջամտեն Եկեղեցու հետ կապված հարցերին, ապա իրենք իրենց միջոցներով կլուծեն, կարելի է ենթադրել, որ դրա մասին է խոսքը:

Ըստ Հակոբյանի՝ Ռուսաստանից որքան էլ ի պաշպանություն Կարապետյանի՝ կոչեր հնչեն՝ ՀՀ-ն իր պետականության և խորհրդանիշների պաշտպանությամբ է զբաղվելու:

Հակոբյանը նկատում է՝ եթե Սամվել Կարապետյանն իրեն քաղաքական գործիչ չի համարում, այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր քաղաքականապես հետապնդվի:

Անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի կողմից ՀՀ իշխանության հասցեին հնչեցված կոշտ քննադատություններին՝ Հակոբյանն ասում է՝ հայկական կողմը ռուսական կողմին մի քանի անգամ զգուշացրել է այս մասին: Ըստ նրա՝ ՌԴ-ում պետք է Սոլովյովի գյամերը ձգեն, թե չէ հայկական կողմը դա կանի:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե թքած ունի ՀԷՑ-ի վրա՝ իշխող ուժի անդամը նկատում է՝ սա նշանակում է, որ ՀԷՑ-ի աշխատակիցների վրա էլ թքած ունի, այն քաղաքացիների վրա էլ, որ հոսանքի պարբերաբար անջատումների պատճառով նորմալ չեն կարողանում կազմակերպե
լ իրենց առօրյան:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ