Նենց դաս կտրվի, որ անընդհատ կկրկնեն. Հակոբյանը՝ Սամվել Կարապետյանի «դաս տվեք դրանց» արտահայտության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պնդում է, որ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում: Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոք պետք է հաշիվ տա իրեն, թե ինչ է խոսում, ինչպես է արտահայտվում:

Հակոբյանը հարց է հնչեցնում՝ այդ ինչից հետ չեն կանգնելու, իրենց կռիվը ինչի կա ում հետ է:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ իր համակիրներին ուղղած կոչին, թե «դաս տվեք սրանց»՝ պատգամավորն ասում է՝ պետությունը այնպիսի դաս կտա, որ անընդհատ կկրկնեն:

Վերջինիս խոսքով՝ այս մարդիկ չեն հասկանում դեռ, որ Հայաստանն այլևս այլ երկրներից ցուցում չի ստանում, թե ինչ անի:

Իշխող ուժի անդամն ասում է՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պետք է ամենախիստ և կոշտ միջոցներով ապահովեն երկրի անվտանգությունը:

Մեկնաբանելով Կարապետյանների այն հայտարարությունները, թե իշխանությունը «մասկի շոու է անում»՝ Հակոբյանն ասում է՝ Սամվել Կարապեպտյանն է «մասկի շոու» անում՝ այդքան մարդ հավաքելով իր բակում, եղբայրն էլ՝ գահին նստած:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ