![]()
Եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր զավակին, քանի որ Լուսավորչը չի թաքցրել հանրությունից իր զավակներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գրիգոր Լուսավորչի մահից 25–27 տարի անց տեղի է ունեցել Աշտիշատի եկեղեցական ժողովը՝ Արշակ Բ թագավորի և Ներսես Մեծ կաթողիկոսի օրոք, և Աշտիշատի ժողովը որոշել է, որ կաթողիկոսը և եպիսկոպոսները պետք է լինեն կուսակրոն»,– ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()