Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է.Դավիթ Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրում է

Մենք տեղեկություններ ենք ստանում, և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից ՀԷՑ֊ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։

Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է: Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի:

Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի կորցնի աշխատանքը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ