Եթե թքած ունի ՀԷՑ-ի վրա, նշանակում է թքած ունի ՀԷՑ-ի սպառողների վրա․ Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Եթե ՀԷՑ-ի տերը ասում է, որ թքած ունի ՀԷՑ-ի վրա, դա թարգմանաբար նշանակում է, որ թքած ունի ՀԷՑ-ի արտադրած պրոդուկտը օգտագործող սպառողների վրա, այսինքն, էս ստահակը ասում է, որ առանց բացառության Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր տները մտած ու թքած ունի այդ տներում բնակվող բոլորի վրա, մեծից մինչև փոքր։

Եթե էտ ստահակի կողքը կանգնած պաշտպաններից որևէ մեկը թասիբ ունենար, այդ արտահայտությունը հնչեցնելուց հետո առնվազն մի հատ ձախով չանին պիտի հագցներ, բայց քանի որ թասիբիվ մարդիկ նման երևույթների կողքը չեն կարող կանգնել ապրիորի, կանգնածները հավանաբար գնացել են տուն ու իրենց պաշտպանյալի թքած թուքը փոխանցելով թքել են իրենց տանեցիների վրա

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ