![]()
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ռոսսիա 1» ալիքով հեռարձակվող Վլադիմիր Սոլովյովի հաղորդաշարին, որի ընթացքում Սոլովյովը, ի պաշտպանություն ՌԴ-ում գործունեութոյւն ծավալող գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի հասցեին քննադատությունների, կոշտ քննադատել է ՀՀ իշխանություններին:
«Բարևներս Կիրիենկոյին…
ՌԴ-ում համոզվեցին, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվում է՝ եկեղեցու մասնակցությունը բավարար չէ, հարկադրաբար ավելացնում են օլիգարխիկ ներուժը։ Միևնույն է, չի ստացվի»,- գրել է Սարգսյանը:
![]()