Իրենց ձևը ո՞րն է, «լավ ախպերներո՞վ» պետք է հարցեր լուծեն. Հակոբյանը՝ Կարապետյանի հայտարարության մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի հայատարարություններին:

««Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»․

Եկեք միասին վերլուծենք․

«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի․․․»- սա նշանակում է, որ Տաշիրի Սամոն քաղաքական գործիչ չէ և քաղաքական ճանապարհով չէ, որ պետք է լծվեին որոշ եկեղեցականների պաշտպանությանը։ Այս կռուտիտը չի անցնելու։

«․․․ապա մենք մեր ձևով ենք միջամտելու․․․»- ՌԴ քաղաքացի հայազգի Կարապետյանը հայտնի է քրեական աշխարհի հետ իր կապերով, իրենց ձևը ո՞րն է, «լավ ախպերներով» պե՞տք է հարցեր լուծեն։

Հայաստանը տեսել է «իրենց ձևերով» հարցերի լուծում 1999թ հոկտեմբերի 27-ին, որի ակտը իրենց համար սրբության սրբոց որակեցին այսօր Տաշիրի Սամոյին աջակցություն հայտնած դաշնակները»,- գրել է Կարապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ