Մաֆիոզ կլաններն են ստիպել, որ Կտրիճ Ներսիսյանին ընտրեն կաթողիկոս. Սերգեյ Բագրատյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ պատմության դասեր են ուզում տալ մարդիկ, որոնք Հայաստանում չեն բնակվում:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի այն հայտարարություններին, թե «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»:

Ըստ Կարապետյանի՝ ինքը միշտ եղել է հայոց եկեղեցու և հայ ժողովրդի կողքին։ Մեծահարուստ գործարարը սպառնացել է, թե եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին:

Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանը առաջնորդվում է նրանով, որ մտերիմ հարաբերություններ ունի Գարեգին Բ-ի հետ և դրա համար է ստանձնել նրա պաշպանությունը:

Բագրատյանը պնդում է՝ ժողովրդի ընտրած իշխանության դեմ ոչինչ անել հնարավոր չէ, հակառակ դեպքում՝ նշանակում է քայլ անել ժողովրդի դեմ:

Պատգամավորը կարծում է, որ պետք է ոչ թե միակողմանի հայտարարություններ անել, այլ համերաշխության կոչեր հնչեցնել. միակողմանի հանդես եկողները ճակատագրական սխալ թույլ կտան:

Իշխող ուժի անդամը նշում է՝ իշխանությունը Եկեղեցուն չի թիրախավորել. պետք չէ որոշ հոգևորականների ասոցացնել ամբողջ Եկեղեցու հետ:

Նա նկատում է, որ մաֆիոզ կլաններն են ստիպել, որ Կտրիճ Ներսիսյանին ընտրեն կաթողիկոս:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ