![]()
Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վարչապետը հայտարարեց որ կան ներքին դավադիրներ,որոնք պատրաստ են հող հանձնել միայն թե մնան կամ վերադառնան իշխանության:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց,որ եթե կան այդպիսիք ապա պետք է պատժվեն: Փաստորեն Արցախի Նախագահը պատրաստ է պատժել դավադիրներին,բայց չգիտի ովքեր են: Բազմիցս ասել եմ,հիմա էլ կկրկնեմ:
Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է և բոլորս պարտավոր ենք օգնել Արցախին,առավել ևս եթե խոսքը գնում է դավադիրների բացահայտման մասին: Հենց այս պոստուլատով էլ առաջնորդվելով հայտարարում եմ իմ պատրաստակամությունը օգնել Արցախի Նախագահ Բակո Սահակյանին դավադիրների բացահայտման գործում,դե պատժելը բնականաբար թողնում եմ իր վրա, ինչպես որ խոստացել է հրապարակային:
![]()
Եվ այսպես՝
Ո՞վքեր են դավադիրները: Դրանք Հայաստանը,Արցախը, Հայոց Բանակը թալանած,հայերի ճակատագրերը խեղած.800 հեկտար հող և 100-ից ավել հայորդիների կյանք խլած մարդիկ են: Ի՞նչպես գտնել նրանց: Շատ հեշտ, ուղղակի նայում էք պաշտոնյայի տանը,վարած մեքենային,համեմատում էք նրա աշխատավարձի հետ և եթե չի համապատասխանում ՝ դավադիր է:
Նայում էք պաշտոնյայի կնոջ տեսքին,համեմատում ենք նրա ստացած նվիրատվությունների չափի հետ և եթե չի համապատասխանում, նշանակում է ամուսինը դավադիր է: Նայում էք Հոկտեմբերի 27-ի և մարտի մեկի տեսանյութերը և տեսնում էք սև հագած և ակցենտով խոսացող դավադիրներին:
Դավադիրների մի մասին էլ կարաք տեսնեք համացանցում սև հագած,իսկ Արցախի գլխավոր դավադիրին կարող էք տեսնել,դիցուք առավոտյան սափրվելիս: Այնպես որ,ես իմ քաղաքացիական պարտքը պ-ն Բակո Սահակյան կատարեցի,մնաց դուք ձեր խոսքի տերը լինեք և պատժեք դավադիրներին:
Արտակ Գալստյան
![]()