![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հանրության մեջ արդեն իսկ տևական ժամանակ է (թերևս վերջին 1 տարվա ընթացքում) ինչ տարվում է հակապետական, հակազգային, բռնության միջոցով ու բռնության կոչերով քարոզ:
Նախորդ իշխանության մնացորդները ջանք չեն խնայում կորցրածը հետ վերադարձնելու համար, ու փորձում են իրենց նպատակին հասնել ցանկացած գնով: Սպասելի էր, մարդիկ զրկվել են թե՛ միլիոներից և թե՛ իշխանությունից, ու բացառված չէ, որ առաջիկայում պատասխանատվության կենթարկվեն նախկինում գործած անօրինականությունների համար:
Էս ընթացքում եղել են թե՛ բռնության դեպքեր որոշ անձանց նկատմամբ, թե՛ բռնության կոչեր և թե՛ զինվելու կոչեր:
Մարդիկ հստակ կոչ են անում զինվելու՝ հայտարարելով առաջիկայում սպասվող քաղաքացիական պատերազմի մասին:
![]()
Ներկայիս իշխանություններին հասարակությանը սև ու սպիտակի բաժանելու մեջ մեղադրողները բացահայտ հեղաշրջման քարոզ են անում:
20 և ավելի տարիներ պետական՝ համակարգային թալանի վրա աչք փակած ու ինչու չէ նաև կերակրատաշտից օգտված ներկայիս որոշ ակԾիվիստներ իրենց ներկայացնում են որպես ազգի փրկիչներ:
Փորձ է արվում ապակայունացնել, կազմաքանդել պետական համակարգն ու ինստիտուտները:
Օրեր առաջ ՀՅԴ-ականների կազմակերպած ակցիան ոչ թե կոչ էր իշխանությանը, այլ մարտահրավեր էր ոստիկանությանը:
![]()
Գինու փառատոնին ոստիկանության մեքենայի առաջ հայտնված հարբած «կինը», ԱԺ-ում հայտնված տրանսգենդերը, փողոցներում մեքենաներով կանխամտածված ճռիկներն ու դրանց տեսանյութերի հրապարակումը, ոստիկանության բաժանմունքում աշխատակիցների վրա գեյերի հարձակումը… մեթոդները տարբեր ու բազմազան, ու ամեն բան արվում է հանրության աչքերին «թոզ» փչելու ու պետական ինստիտուտները կազմաքանդելու համար:
Իսկ վարչապետի այսօրվա հայտարարությունից հետո իրենց հաԳահեղափոխական հռչակած մի քանի «Դիշովկաներ» միանգամից վատացան:
Հա, ու դեռ շատերն են վատանալու …
Հանրության մեջ արդեն իսկ տևական ժամանակ է (թերևս վերջին 1 տարվա ընթացքում) ինչ տարվում է հակապետական, հակազգային,…
Posted by Taron Chakhoyan on Thursday, June 6, 2019
![]()