Մի հատ Ռոբերտ կամ Լևոն Քոչարյանին հարցրեք էլի.Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի «բարձրամշակույթ» նախագահության ժամանակ 2000թ-ից Օպերայի շենքից 1050 քառակուսի մետր օտարվել է «Օպերա» «բարձրամշակույթ» ակումբին, որի վարձավճարը մինչև 2014թ. եղել է… ամսական մոտ 500.000 դրամ… Կառլ, Թամանյանական Օպերայի շենքում, 1050 քառակուսի մետր տարածքը…

Նույն թվականին մեր Ինստիտուտը, այլ գործընկերներ Երևանի փոքր կենտրոնում 100-150 քառակուսի մետր բնակարանային տարածքները վարձակալում էին 500.000-600.000 դրամ…

Մի հատ Ռոբերտ կամ Լևոն Քոչարյանին հարցրեք էլի’ Օպերայից մի փոքր վերև Տերյան 66 շենքում Սեդրակ, ապա Գայանե Քոչարյանին պատկանող բնակարանը կամ Օպերայից ներքև’ Հյուսիսային պողոտայի իրենց բոլորի անուններով առկա բնակարանների ամսական վարձավճարը որքան էր այդ տարիներին, որ Օպերայում ու Օպերայի հաշվին 1050 քառակուսի մետրը 500.000-ով էին տվել, այն էլ Սիրուշոյի կոլեգաների «ակումբային» խոպանի համար…

Մնացածը չասեմ, թե ինչեր էինք տեսնում այդ ակումբում գիշերները, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը 2 անգամ հացադուլ հայտարարեց Ազատության հրապարակում, ու մենք գիշերում էինք այնտեղ… Շատ «սրբազան» ու «վեհափառ» վիճակներ էին… Օպերա ակումբում «մկրտություն» ստացած, ապա ԱՄՆ-ում ապաստանած «սրբազնացած» երգիչ-երգչուհիներն էլ կվկայեն…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ