![]()
Firebird արհեստական բանականության ամպային ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ NVIDIA-ի աջակցությամբ, հայտարարել են տեխնոլոգիական նորարարություններն արագացնելու և Կովկասի տարածաշրջանը՝ որպես արհեստական բանականության կենտրոն դարձնելու համար առաջադեմ արհեստական բանականության ենթակառուցվածքներ կառուցելու գաղափարի մասին:
Այս մասին նշված է Firebird ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Firebird-ը այս նախագիծը նախատեսում է գործարկել 2026 թվականին՝ NVIDIA Blackwell-ի հազարավոր գրաֆիկական պրոցեսորներով՝ նախագծելով 100 մեգավատից ավելի հզորությամբ ենթակառուցվածք։
Ավելի վաղ ՀՀ ԲՏԱ նախարարը հայտնել էր, որ Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ ՀՀ-ում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AL գործարան:
![]()