Տպավորություն է, որ Արամ Ա-ն դեմ չէ քննարկել Գարեգին Բ-ի կուսակրոնության հարցը.Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական հարթակի առցանց նիստը։

Ժողովի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանությունների հրապարակումների պատճառով առաջացած մթնոլորտի վերաբերյալ։ Նրանք անընդունելի են համարել հարցերի՝ այս ձևով բարձրացումն ու արծարծումը, որը ներհասարակական լարվածություն է ստեղծում։

Կարդում ենք մամուլում․․․

Տպավորություն է, որ Արամ Ա-ն դեմ չէ քննարկել Գարեգին Բ-ի կուսակրոնության հարցը, բայց դեմ է այն «այս ձևով բարձրացնելուն ու արծարարծելուն․․․» Հետաքրքիր է՝ ներհասարակական լարվածություն չստեղծելու համար նրանք «հարցի քննարկման ու արծարծման ի՞նչ ձև են առաջարկում․․․»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ