Միևնույնն է Ազատիչը մնում է շարքային ազարտնիկ իր տեսակով, ընդորում՝ վատ ազարտնիկ.Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանը գրում է.

Սերժ Սարգսյանը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կարգեց վարչապետի թեկնածու։ Համբարձումյանը
«Հանրապետական» կուսակցության հավաքական կերպարն է՝ ցուցարար ծեծող, հանցավոր աշխարհի բարքերին ավելի մոտ քան քաղաքականությանը։ Սա Սերժի անձնական օգտագործման կուսակցության, «Հանրապետականի» հավաքական տեսակն է։

Անխոս «Հանրապետականում» կան կրթված, վերլուծական և քաղաքական բարձր միտք ունեցող գործիչներ, (երկու-երեք հոգուց ոչ ավելի) բայց Սերժը որպես վարչապետի թեկնածու ընտրեց իրենց թայֆի ամենավարկաբեկվածներից մեկին, ընտրեց իր նմանին, որովհետև որքան էլ որոշները Սերժին շախմատիստի անուն կպցնեն, միևնույնն է Ազատիչը մնում է շարքային ազարտնիկ իր տեսակով, ընդորում՝ վատ ազարտնիկ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ