Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդի հանդիպմանը։
«2008 թ. մարտի 2-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն և հանդիպում խնդրեց։ Դռան մոտ մոտ մեկ ժամ սպասելուց հետո Տեր-Պետրոսյանը նրան մերժեց և Ամենայն Հայոցին թույլ չտվեց բացել իր տան դուռը։ Այսօրվա այցելությունը, նախընտրական մղումներով պայմանավորված, քաղաքական ինտիմ էսկորտ է։
Հ.Գ. Այն ժամանակ էլ կաթողիկոսին չընդունելու իրողության մասին բացասական տեսակետ հայտնեց միայն Արամ Սարգսյանը»,- գրել է Խաչատրյանը:
Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայրապետին: