«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ.վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «Հրապարակ» թերթին անպայման դատի է տալու, որ ապացուցվի՝ընտանեկան եւ հոգեւոր կյանքը իր համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։

Վարչապետն իր գրառմանը կցել է «Հրապարակ» օրաթերթի հոդվածը՝ «Փաշինյանը դավաճանու՞մ է արդյոք կնոջը» վերնագրմամբ:

«Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։

Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։

Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»,- գրել է ՀՀ վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ