![]()
Ռուբեն Մեհրաբյանը գրում է
‼⛔️Տղա ջան, նստի՛ր, երկո՛ւ։
Եթե որեւէ քիմիական ֆակուլտետի ուսանողն առանց կարմրելու խոսի, ասենք, ալքիմիայի հեռանկարների մասին, կամ կենսաբանության ֆակուլտետի ուսանողն առանց կարմրելու կասկածի տակ դնի, ասենք, ԴՆԹ-ի գոյությունը, ապա այդ համալսարանը համալսարան չէ, այլ զիբիլ։
Ամենայն հարգանքով մայր բուհի նկատմամբ, բայց եթե միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողն առանց կարմրելու խոսում է այն, ինչ խոսում է, իսկ ԱԳՆ-ը նույնիսկ չի էլ համագործակցում այդ ֆակուլտետի հետ, որովհետեւ գործնական դաշտ չկա համագործակցելու, ապա ո՞րն է այդ ֆակուլտետի գոյության իմաստը։
Չնայած, մյուս կողմից, քանի համալսարանը չի մաքրվել հակաքաղաքակրթական եւ հակաինտելեկտուալ աղբից, ու քանի հարկատուների հաշվին քեռյանները, ՖՍԲ-ի մեդալը ստացած ու ՖԲ-ում իր դատարկ գլուխը գովացող դեգեներատը եւ էլի մի քանիսն այնտեղ «դասավանդում» են ու մխտռում ուսանողության ուղեղները, անունը դնելով «ակադեմիական ազատություն», ապա մի զարմացեք․․․ Հաստագլուխ քառակուսի «դասատուների» զոհն է այս տղան, ու սա այլեւս անհանդուրժելի է։
![]()