Հերթական սկանդալը. «Ալեն Սիմոնյանը անսպասելիորեն ներկա է եղել իր ծննդյան օրվա միջոցառմանը»

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ամեն առավոտ արթնանում ու սենց մի «հանճարեղ» բան եմ կարդում իմ մասին, ներկայացնեմ թոփ 8 վերնագրերը
/մոտավոր մեջբերում/`

  • Ալեն Սիմոնյանի դասարանցին կոշիկ է գնել. հին իշխանական ավանդույթները շարունակվում են
  • ՀՀԿ -ի համար սիգարետ առնողի կտրուկ պատասխանը Ալեն Սիմոնյանին
  • Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հորոսկոպում 
  • Ալեն Սիմոնյանը չի վերցրել մանրը խանութից, որտեղի՞ց այդքան փող իշխանությանը
  • Ո՞վ է Ալեն Սիմոնյանի 80-ամյա գեղեցկադեմ ուսուցչուհին 
    /լուսանկարներ/
  • Կտրուկ վատացել է Ալեն Սիմոնյանի և իրենց համատիրության ղեկավարի հարաբերությունները
  • Ալեն Սիմոնյանը անսպասելիորեն ներկա է եղել իր ծննդյան օրվա միջոցառմանը
  • Միջադեպ ինքնաթիռում
    Ալեն Սիմոնյանը երկրորդ գավաթ հյութն է ուզել

Լավ օր բոլորին

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ