![]()
Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ հոգևորականները լավ գիտեն, թե որ, այսպես ասած, չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը: Ըստ նրա՝ այդ չակերտավոր սրբազանն էլ լավ գիտի, որ խոսքն իր մասին էր:
Ղազարյանը թյուր է համարում այն կարծիքները, թե իշխանությունը թիրախավորել է Եկեղեցուն. խոսքը կաթողիկոսի և Մայր Աթոռի որոշ չակերտավոր սրբազանների մասին է:
Պատգամավորը ուշադրություն է հրավիրում հանգամանքին՝ չհերքվեց այն, որ կաթողիկոսը կուսակրոն չէ: Նրա նկատառմամբ՝ կաթողիկոսը ապրում է չինովնիկի կյանքով, չի այցելում համայնքներ, չի շփվում հոտի հետ:
Ալխաս Ղազարյանը հիշեցնում է, որ եկեղեցիները հոգևորականների սեփականությունը չեն, և նրանք որևէ մեկին չեն կարող արգելել մուտք գործել այնտեղ:
Պատգամավորը նկատում է՝ որոշ հոգևորականների խոսույթը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ քրեական ենթամշակույթի կրող են:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()