Իբր Գարեգին Բ-ն եղածի տակից կարողանում է դուրս գալ, մի հատ էլ դրդում են կոչ անել ու ստանձնել ընդդիմադիր առաջնորդություն․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Իբր Գարեգին Բ-ն եղածի տակից կարողանում է դուրս գալ, մի հատ էլ դրդում են կոչ անել ու ստանձնել ընդդիմադիր առաջնորդություն։ Ինչպես հասկանում եմ’ ընդդիմադիր ճամբարում ոչ իրար խղճում են, ոչ կարեկցում… «Եկեղեցիս, եկեղեցիս» գոռալով նույնիսկ այս զառամյալ մարդուն պատրաստ են խորը փոսը գցել, միայն թե իրենց տապալված նպատակին հասնեն։
Այսպիսի մաքիավելիստական, անողոք, անգամ սադիստական վերաբերմունքի պայմաններում անգամ սկսում ես կարեկցել Գարեգին Բ-ին… Դաժան են, դաժան… Ես կասեի’ անգութ…
Ասողն էլ իրավաբան է, որը Սահմանադրությունը կարդացել է ու գիտի, որ եկեղեցին տարանջատված է պետությունից ու չի կարող մտնել քաղաքականության մեջ, իսկ դա անելու դեպքում անգամ կարող է հոդված դրվալ… Իսկ միգուցե փաատաբաններին հարուստ ու քսակով նոր վստահորդ է պետք? Ով գիտի իրենց մտքինն ինչ է?…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ