![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը և մեկնաբանել այն:
«Էլի որ մեզ ինչ… ինքը, իր կանայք, իր սիրուհիները, իր երեխաները… Այ, մեր / իմ եկեղեցուն բան կա վերաբերող…
Բայց էս ամբարտավան տոնը լսեք… սրանք որոշել են գողական էլ գնան»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ Աջապահյանն ասել է. «Ձեզ ինչ՝ կուսակրոնը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, չի՞ խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերում»:
![]()