Եկեղեցին զուգահեռ պետություն չէ՝ ընդդեմ պետության.Առաքելյան
Опубликовано:Автор:Hasmik
Էդգար Առաքելյանը գրում է
Այո’, եկեղեցին պետությունից անջատ է, բայց պետությունից դուրս չէ։ Եկեղեցին զուգահեռ պետություն չէ՝ ընդդեմ պետության։
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվել է պետության կողմից՝ քաղաքական որոշման արդյունքում, եկեղեցին ստեղծվել է պետության ներսում, պետության իրավակարգի շրջանակներում, բայց ոչ նրանից դուրս կամ նրան զուգահեռ։
Պետությունը ժողովրդի սեղծած բարձրագույն ինստիտուտն է, որի շրջանակներում պետք է գործեն նույն այդ ժողովրդի ստեղծած մյուս ինստիտուտներն, այդ թվում՝ եկեղեցին։
Եկեղեցին պետությունից անջատ է, բացառապես, ինքնակազմակերպման և դավանաբանական հարցերով , բայց ոչ բացարձակ առումով։ Հետևաբար, ժողովուդն, իր ստեղծած բարձրագույն ինստիտուտի՝ պետության միջոցով իրավունք ունի ներգրավվել իր ստեղծած մեկ այլ ինստիտուտի՝ եկեղեցու գործունեությանը և միջամտել, եթե այնեղ շեղումներ կան։