«Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված». վարչաետ Փաշինյան

Մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո որոշ ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է եւ նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում եւ վերջին շրջանում մենք տեսնում ենք հետեւյալ դրեւորումները, որ ըստ ամենայնի, հուսահատ որեւէ քաղաքական աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ, որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ:

Եվ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետեւյալն է, որ ահա իրենք պատրաստվում են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս հռետորությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում:

Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել»,-հայտարարեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ