Այո՛ կամ ո՛չ, ունի՞, թե՞ չունի. Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Բ-ի մասին

Մայր Աթոռը դեռևս չի տվել պարզաբանում կամ հայտարարություն՝ հստակեցնելու համար Գարեգին Բ-ի զավակ ունենալու կամ չունենալու վերաբերյալ լուրերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է լռությանը՝ գրելով.

«Այո՛ կամ ո՛չ, ունի՞, թե՞ չունի…»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր՝ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը, որից հետո եկեղեցու վերնախավը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից:

Հոգևոր դասը փաստացի չի հերքել սրբազանների կուսակրոնության երդումը խախտելու և կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին մեղադրանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ