«Ուրիշ հերոս չե՞ք ճանաչում»․ Զոհրաբ Մնացականյանը հիշեց հայտնի «սքետչը»
Опубликовано:Автор:admin
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ արդյունավետ համազգային օրակարգ ձևավորելու միջոցառումներին, դեսպանատների աշխատանքին և Սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու հարցում ունեցած դերակատարմանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց.
«Հարցը ձևակերպված է այնպես, որ օրվա մնացած հատվածում կարող ենք շարունակել հարցի քննարկումը: Ձեր ձևակերպումը շատ ընդհանրացված է և դժվարություն է ստեղծում ավելի թիրախային պատասխանի համար: Շատ ընդհանրացված է՝ այն առումով, որ Դուք ասում եք՝ դեսպանություններն ինչո՞վ պիտի զբաղվեն, դեսպաններն ինչո՞վ են զբաղվում: Պարբերաբար ինձ մոտ պահ է լինում, որ հիշում եմ այն հայտնի սկետչը՝ ուրիշ հերոս չեք ճանաչո՞ւմ»:
Մնացականյանը նշեց՝ բոլոր հարցերով՝ դեսպանություններն ու ԱԳ նախարարություն՝ քրեականից սկսած վերջացրած տնտեսական և մնացած հարցերով, ԱԳՆ-ն և դեսպանություններն իրականացնում են չափազանց կարևոր գործառույթ, որը վերաբերում է յուրաքանչյուր դեսպանությանը, յուրաքանչյուր երկրին, այն է՝ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը տվյալ երկրում: ԱԳ նախարարն ընդգծեց՝ որևէ երկրում մեր դեսպանությունները Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են բոլոր օղակներում, և այդ առումով մեր սփյուռքը եղել և մնում է դեսպանությունների գործառույթների առաջնային հարցերից մեկը: