Պետությունն ունի իր սահմանադրությունը, և ոչ ոք՝ լինի դա «Ամենայն Հայոց Հայրապետ», թե մեկ այլ հոգևորական, վեր չի կանգնում ժողովրդից ընտրված իշխանությունից

Նատալի Ալեքսանյանը գրում է .

‼️ Ժողովից հետո ամենայն հայոց Ծայրագույնը որոշել է պատասխանել վարչապետին, հիշեցնեմ, որ դու Հայրապետ չես մենք մի հայրապետ ենք ունեցել, որին հարգել և սիրել ենք, դու ծայրապետ ես մեկը մեկին չխառնես:

Մայր Աթոռը, թերևս մոռացել է, որ ապրում է անկախ Հանրապետության սահմաններում, որտեղ քաղաքականությունն ու պետական կարգավորումները չեն ենթարկվում կրոնական կառույցների ու դրանց ինքնահռչակ առաջնորդների թելադրանքին։ Հավատքը հարգվում է, բայց պետությունն ունի իր սահմանադրությունը, և ոչ ոք՝ լինի դա «Ամենայն Հայոց Հայրապետ», թե մեկ այլ հոգևորական, վեր չի կանգնում ժողովրդից ընտրված իշխանությունից։

Ձեզ հարմար կլինի հիշեցնել՝ Հայաստանը սեկուլյար պետություն է, ոչ թե եկեղեցական իշխանության տակ գտնվող դաշտ, որտեղ «հայրապետի» խոսքն օրենք է։ Ավելին՝ ըստ իրավական կարգի Դուք հայրապետ չեք, այլ ծայրագույն, ինչը նույնպես իրավական ճշգրտություն է պահանջում։ Ուստի՝ խորհուրդ է տրվում զերծ մնալ ուղիղ կամ անուղղակի ճնշում գործադրելու փորձերից՝ կառավարության և վարչապետի հասցեին։

Եկեղեցու կարգերը թող առաջնորդեն միայն եկեղեցու ներքին կյանքը, բայց երբ դրանք խառնվում են պետության գործերին ու սկսում են մանիպուլացնել ժողովրդին, այն դադարում է լինել հավատքի տուն և վերածվում է քաղաքական գրասենյակի։ Իսկ ժողովուրդը սա շատ լավ է հասկանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ