![]()
Վերջին օրերին մի շարք եկեղեցականների կողմից հնչեցին առնվազն անսպասելի հայտարարություններ։
- Նախ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը հայտարարեց՝ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել», այս կերպ հաստատելով, որ կանանց հետ հարաբերություններ է ունենում։
- Ապա Տեր Փառեն քահանա Պետրոսյանը հայտարարեց, որ վերահսկելու է եկեղեցիների մուտքերը ու դուրս է շպրտելու իր համար ոչ ցանկալի անձանց։
Հոգևոր դասի ներկայացուցիչների այս հայտարարությունները հանրային լայն արձագանք ստացան ու քննադատվեցին, ինչից հետո մեր տեղեկություններով Գարեգին Բ-ն հանձնարարել է հոգևորականներին այլևս հրապարակային ելույթներ չունենալ։ Քանզի բացառված չէ, որ հերթական տխմար հայտարարությունից հետո կարող են նորից թիրախավորվել։
![]()