Տեսնես որեւէ հոգեւորական ինչպե՞ս կբացատրի պատմական իրողությունը. Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Տեսնես որեւէ հոգեւորական ինչպե՞ս կբացատրի պատմական իրողությունը, որ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը մոտ չորս դար գործել է բուն Հայաստանից դուրս, ինչու՞ են թողել Լուսավորչի աթոռը եւ ինչպե՞ս վերադարձել:

Լքել են Վաղարշապատը, եկեղեցիները մատնել անտերության, թուրք նվաճողը եկել, Սուրբ Էջմիածինն անվանել է Ոիչքիլիսե:

Այո, կարակոյունլու Ջհանշահրը, որի թույլտվությամբ էլ կաթողիկոսությունը 1441 թվականին վերահաստատվել է Վաղարշապատում, որովհետեւ Կիլիկիայի հայոց թագավորությունը դադարել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ