![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
Արցախի հարցում Ռուսաստանի դավաճանության հերթական ինքնախոստովանությունը
Ռուսաստանի վարած աշխարհաքաղաքականության ու Ռուսաստանի «եվրասիականության» տեսության հիմնադիր հայր Ալեքսանդր Դուգինը բաց նամակ է գրել Ադրբեջանի բեղավորին։ Նամակի պատճառը Ադրբեջանում եվրասիական շարժման ղեկավար Իբրահիմ Հասանովի ու նրա ընկերոջ՝ Իբրահիմ Գումբաթովի ձերբակալությունն է Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Իսկ նրանց սպառնում է 14 և 13 տարիների ազատազրկում․․․
Դուգինը իր հերթին է Ալիևին մեղադրել երախտամոռության մեջ, որ անձնապես իրենց շարժման ու Ռուսաստանի ջանքերով հայերից կարողացել են խլել Արցախը, բայց Ալիևը վարձահատույց է եղել նման կերպ։
Ուղղակի մեջբերումներ այդ նամակից․․․
«За что так строго наказывать несчастных людей, которые лишь хотели сближения России и Азербайджана? Мне кажется, что что-то в Азербайджане идет совершено не так, как должно было бы идти. Евразийцы организовали конференцию «Ось Москва-Баку» активную роль в ней принимала Даша Дугина. Евразийцы поддерживали территориальную целостность Азербайджана, всячески помогали российско-азербайджанскому диалогу. Почему такие суровые сроки для невинных и искренних людей? Не понимаю. И очень удручен. Евразийцы — и русские, и азербайджанские — неизменно поддерживали Ильхама Алиева, чтили память Гейдара Алиева»
«Думаете, Баку так просто удалось взять назад Карабах? Мы выдвигали проект более мирного и плавного перехода, отстаивали его. Но когда началась война, кто, по-вашему, стоял за азербайджанским сценарием? Дорогой Ильхам Гейдарович! Надеюсь, это просто недоразумение, и все вскоре разрешится. Ось Москва-Баку вещь серьезная, не стоит ее ставить под сомнение такими странными и совершенно неоправданными ходами. Равно как я совершенно не понимаю и закрытие Спутника и РИА Новости в Баку. Что происходит?»
Դուգինը այլևս չի թաքցնում, թե օգտագործելով Պուտինի ռեժիմի մոտ իր բացառիկ խորհրդատվական կարգավիճակը, նախ Կրեմլի համար մշակել են Հայաստանի ձեռքերից Արցախը տանելու ու Ադրբեջանին նվիրելու «խաղաղ և սահուն անցում», պնդել են ու Կրեմլին համոզել դրանում։ Եվ դա փաստ է․ դեռևս 2008թ․ նա մատնեց ռուսական պլանը՝ հայերը հանձնում են 7 տարածքներն Ադրբեջանին, Արցախում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, իսկ Արցախը կարգավիճակ չի ստանում։ Նա իր ծավալուն հարցազրույցում չէր խորշել գռեհիկ արտահայտություն անել, թե Ռուսաստանն այլևս Հայաստանից ստանալու ոչինչ չունի, ինչ պետք էր ստացել էր․․․ Սա Լավրովի պլանի նախակարապետն էր, որի քննարկման մեջ Մայենդորֆի դղյակում մտավ Սերժ Սարգսյանը՝ ի հակառակ մեր բոլոր հորդորների ու նախազգուշացումների․․․ Ստորագրվեց Մայեդորֆյան հայտարարությունը և ջրվեց հրադադարի հայտարարության ներքո Արցախի դրված ստորագրությունը․․․ Սա՝ հիշեցման կարգով․․․
Ապա Դուգինը, ինչպես նկատում ենք, շարունակում է, որ երբ 2020թ․ սկսվել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը, կրկին իրենք են կանգնած եղել Արցախը Ադրբեջանին «սահուն փոխանցելու սցենարի թիկունքում ու լոբբիստը»․․․
Եթե այսքան աղաղակող փաստերից, ինքնախոստովանություններից հետո դեռ կգտնվեն հայեր՝ Արցախից կամ Հայաստանից, որոնք կշարունակենք մեղադրանքի սլաքները ուղղել ամեն տեղ, բայց ոչ Արցախը Ադրբեջանին հանձնող իրական հասցեատիրոջը, ապա նշանակում է, որ մեր ապրելը այդպիսինիների հետ մեկ երկրում պրոբլեմ է ու պրոբլեմ է լինելու․․․
Հիշեցնենք, որ 2016թ․ քառօրյա պատերազմի հաջողությունից հետո, ավելի ստույգ՝ 2018թ․ Դուգինն անձամբ ու իր դուստր Դարիայի հետ էր ժամանակել Արցախի հարավ արևելքում գրավված Փոքր Մարջանլի գյուղ, մասնակցել այնտեղ տեղի ունեցած Ռուսաստան-Ադրբեջան ֆորումին ու կրկին հիացմունքով նշել, որ այդ տարածքն Ադրբեջանը կրկին կարողացել է վերադարձնել Ռուսաստանի ու անձամբ Պուտինի բարեհաճությամբ․․․
Իսկ Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցներն ասում են՝ Ալիևը Սերժ Սարգսյանի ոտքերն էր ընկել ու հրադադար էր խնդրում․․․
Լուսանկարը Վարազասարի /Լելե Թեփեի/ դիրքի մոտակայքից է․․․

![]()