![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է եկեղեցականների կողմից հնչող քննադատություններին, որոնք սկսվել են, երբ վերջինս Կառավարության վերջին նիստում անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների, աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկությանը:
Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:
Իր էջի գրառման մեջ վարչապետը գրել է, թե ոմանց հուզել է իր՝ պաշտոնապես ամուսնացած չլինելու հանգամանքը:
«Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»,- գրել է վարչապետը:
![]()