![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մի քանի գրառումներով անդրադարձել է եկեղեցականների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին, որոնք սկսվել են, երբ վերջինս Կառավարության վերջին նիստում անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների, աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկությանը:
Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:
Իր էջի գրառումներից մեկում նա աստվածաշնչյան մեջբերում է արել՝ գրելով.
«12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»:
Մատթ․ 21․12–13»:
![]()