Դաշնակների կողմից ծեծի ենթարկված Վարդան Հարությունյանը ապրիլյան պատերազմում եղբայր է կորցրել

 

Դաշնակներն ասում են թե <<ազգային թասիբ>>֊ի համար խրատական ծեծի են ենթարկել ՀԱԿ ակտիվիստին ու հպարտ կեցվածքով կանգնում են տեսախցիկի առջեւ եւ պատմում թե ինչպե՞ս են մի քանի հոգով քաջաբար հարձակվել Վարդանի վրա։

Իսկ ի՞նչ էր արել Վարդան Հարությունյանը, ով ամբողջ գիտակից կյանքում պայքարել է ռեժիմի դեմ, ով հետապնվել եւ զրկանքներ է կրել ռեժիմի կողմից, ով այդ ռեժիմի կողմից թալանված բանակի եւ գուցե հանցավոր անգործության հետեւանքով հայրենիքի թասիբի համար եղբայր է կորցրել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում։

Ասում են նա ֆեյսբուքյան գրառումներով հայհոյել է Արցախի թեմի առաջնորդ` Պարգեւ Սրբազանին, ով քոչարյանի գրքի շնորհանդեսի ճառասածներից է, ասում են նա հայհոյել է տարիներ շարունակ ռեժիմի հետ կոալիցիա կազմած եւ բոլոր ապօրինություններին առնվազն լռությամբ համաձայնություն տված դաշնակցականներին։

Զավեշտալին այն է, որ դաշնակցականները պարծենում են բռնություն գործադրելու համար, փոխարեն իրենց անդամներին սաստելու եւ դատապարտելու: Չէ իրո՞ք ազգային արժեքների մեջ է մտնում բռնությունը։ Եւ արդյո՞ք ՀՅԴ֊ականները չեն փորձել իրենք իրենց հարցնել, թե ի՞նչու են իրենց հայհոյում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ