![]()
Հայկական արտադրության հագուստները սկսել են վաճառվել Եվրոպայում և ԱՄՆ-ում: «Արտադրված է Հայաստանում» պիտակով բաճկոններ «հայտնաբերվել» են Մոնակոյի էլիտար խանութներից մեկում:
Ֆյսբուքյան օգտատեր Վրույր Փենեսյանը հայկական արտադրության բաճկոնների լուսանկարները հրապարակել է ֆեյսբուքյան էջում հետևյալ գրությամբ․ «Շատ հաճելի է տեսնել «Made in Armenia» գրությունը Մոնակոյի էլիտար խանութներում»։
Այլ օգտատերեր լուսանկարի մեկնաբանություններում գրել են, որ հայկական արտադրության հագուստ վաճառվում է նաև ԱՄՆ-ի ցանցային խանութներում:
![]()
Այս հայկական բաճկոնները կարվել են Վանաձորի կարի գործարանում, որը հիմնադրվել է դեռևս 20-րդ դարի 80-ականներին և վերջերս վերազինվել նոր մեքենաներով ու վերագործարկվել:
![]()
![]()