«Արան դու էս ա՛յ տղա». Ինչպես է Ռաֆոն նմանակում Թաթային

Համացանցում հայտնվել է նոր տսանյութ, որտեղ Ռաֆայել Երանոսյանը նմանակում է Թաթա Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ Թաթա Սիմոնյանը հայկական էստրադայի ամենահայտնի և ամենահաջողակ երգիչներից է, ճանաչված է նաև Հայկական Սփյուռքում:

Թաթա Սիմոնյանը ծնվել է 1962 թ դեկտեմբերի 5-ին Երևանում:  2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։

Նրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։

2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը հանդես է եկել Հայաստանի ձայնը նախագծում որպես մարզիչ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ