![]()
Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Ես ծանոթ չեմ Վարդան Հարությունյանին, որը ըստ Գեղամ Մանուկյանի մեր ազգային արժեքները ստորացնող արարքներ է թույլ տվել, ինչի համար ծեծի է թնարկվել ՀՅԴ անդամների կողմից:
Բայց այն, որ հարուստ պատմություն ունեցող քաղաքան ուժը ապավինում է բռնությանը և փորձում արդարացնել իր քայլը, մեղմ ասած անթույլատրելի է և մտահոգիչ:
Մի՞թե լրագրողը կամ կուսակցության ներկայացուցիչները կարող են իրենց իրավունք վերապահել նույնիսկ ամենաստոր արարքը թույլ տված անձի նկատմամբ բռնություն կիրառելու:
![]()
Սա՞ է արդյոք Դաշնակցության իրավական պետություն ունենալու տեսլականը: Եթե այո, ապա ինչու այս նույն մեթոդիկան չկիրառեցիք երբ Քոչարյան Ռոբերտի թիկնազորը դաժանաբար սպանեց դաշնակցական Պողոս Պողոսյանին:
Ինչո՞ւ ծեծելու մեթոդիկան չկիրառեցիք երբ Սերժ Սարգսյանը վավերացրեց հայ-թուքական խայտառակ արձանագրությունները, ըստ էության կասկածի տակ դնելով Հայոց Ցեղասպանության Օսմանյան կայսրության կողմից իրագործումը:
Սրանի՞ց էլ մեծ դավաճանություն կամ ազգադավություն:
Բա ծեծող էինք, Ռոբին ծեծեիք, Սերժին ծեծեիք, հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի կազմակերպիչներին ծեծեիք: Թե ձեր ուժը պատում է միայն իր կարծքին արտահայտած Վարդան Հարությունյանի վրա»:
![]()