«Մարդ ծեծելը ի՞նչ գլուխ գովալու բան է»․ Անդրանիկ Քոչարյան

«Վերջերս ականատես եղա, թե ինչպես էր մի մարդ խոսում, որ կգտնվի մեկը, որն ինչ-որ մարդկանց կկանգնեցնի: Դա, ըստ էության, ոչ թե բռնության կոչ էր, այլ գործողության»,- այս մասին այսօր Աժ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա՝ պետք է դատապարտել ցանկացած բռնության կոչ.

«Ի՞նչ է նշանակում՝ կլինեն մարդիկ, որոնք կկանգնեցնեն ինչ-որ բան: Կանգնեցնելու ինչ տարբերակներ է հուշում եղած պերսոնաժը։

Դրանք բռնության կոչեր չեն, նման կոչերից հետո մենք Հոկտեմբերի 27 տեսած երկիր ենք, պետք է լինենք ուշադիր և դատապարտենք ցանկացած բռնության կոչ»:

տեսանյութը՝  1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ