![]()
Շիրակի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
«Խնդրում ենք զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին՝
*Լինել առավել զգոն՝ հատկապես մուտք գործելիս անտառային կամ բարձրադիր տարածքներ,
*Չթողնել ընտանի կենդանիներին առանց հովիվի կամ վերահսկողության,
*Խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին»,- նշված է հաղորդագրության մեջ:
![]()